ԿարևորՀասարակություն

2023 թ․-ին Ապարանում իրականացվում է սուբվենցիոն 2 ծրագիր․ ծրագրերից մեկն ավարտված է, մյուսն ավարտական փուլում է

2023 թ․ Ապարանում իրականացվում է սուբվենցիոն 2 ծրագիր։ Տարեվերջի դրությամբ, մեկ ծրագիրն ավարտված է, մյուսն ավարտական փուլում է։ Այդ ծրագրերն են՝

1․Ապարան համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան,Սարալանջ և Նիգավան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: Ապարան համայնքի 19 գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, Ապարան քաղաքի փողոցների և բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտապատում։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ կազմում է 1 մլրդ 442 մլն 722 հազ ՀՀ դրամ։ Ծրագիրն ավարտական փուլում է։

2․Ապարան համայնքի Եղիպատրուշ վարչական տարածքի գազիֆիկացում։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունն ու համայնքը ծախսել են ընդհանուր 138 մլն 906 հազ դրամ։ Ծրագիրն ավարտված է։

Ապարան համայնքում այս պահին ընթացքի մեջ է նաև 2022 թ․ մեկ ծրագիր, որի շրջանակում Արագած և Շենավան կառուցվում են նոր մանկապարտեզներ, ծրագրի արժեքն է 631 մլն 528 հազ դրամ։

Back to top button