ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից հայ զինծառայողի զոհվելու դեպքին։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ երկու երկրներում հանգստություն տիրի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի», — գրել է Կլաարը։

Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Back to top button