
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել շենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին:
«Ժամը 12․35 ստացվել է կանչը, որ ծուխ է նկատվում Ռադիոտան տանիքից։ Գալով դեպքի վայր՝ հայտնաբերել ենք, որ վերևի հարկի սենյակներից մեկում վառվում են Էլեկտրական վահանակներ։ Կատարվել են հանգեցման աշխատանքներ, ամեն ինչ նորմալ է։ Կարճ միացում է տվել, այրվել է նաև էլեկտրական վահանակների կողքի դուռը», – ասում է Երևան քաղաքի վարչության ավագ հրահանգիչ մայոր Մարդանյանը։





