
ԻԻՀ ԱԳՆ տնտեսական համակարգման շտաբի նիստում քննարկվել են հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Սիրիայի և Օմանի հետ Իրանի համատեղ տնտեսական հանձնաժողովների կողմից հաստատված նախագծերի մանրամասները՝ հայտնում է Parstoday-ն։
ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին, ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ Իրանի գործարար հարաբերություններին, ասել է. «Շինարարության և ճանապարհաշինության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության շրջանակում, տեխնիկական և ինժեներական ծառայությունների նախագծեր են մշակվել։ Հայաստանի հետ համագործակցություն կա նաև գյուղատնտեսական հողերի մշակման և օգտագործման ոլորտում»:
Խոսելով ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին, Սաֆարին ասել է. «Փաստաթուղթն Իրանի և միության անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ դեկտեմբերի 25-ին»։




