ԿարևորՀասարակություն

Ներկա պայմաններում ինձ համար դժվար կլինի աշխատել. Սոկուրով

Ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, մեկնաբանելով իր կինոկարիերայի ավարտի մասին լուրերը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ իր համար դժվար կլինի աշխատել ներկա պայմաններում։

«Միայն կարող եմ ասել՝ իմ կարիերան ավարտվում է։ Այնպիսի պայմաններ են, որ ինձ համար շատ դժվար կլինի շարունակել ապրել, աշխատել և այլն։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- ասել է նա։

Սակուրովը ռուս կինոռեժիսոր և սցենարիստ է, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Պետական ​​Էրմիտաժի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամ է։

2020 թվականի նոյեմբերին ռուս մշակութային այլ գործիչների հետ նա ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ​​և ճարտարապետական ​​ժառանգության հուշարձանները ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դրանց հետագա պահպանման համար։ 2005թ-ին նրա «Արև» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնում գլխավոր մրցանակ է ստացել լավագույն ֆիլմ անվանակարգում։

Ավելի վաղ News.ru պորտալը հայտնել էր, որ Սոկուրովը թողնում է կարիերան։ Ռեժիսորն ասել էր, որ այլեւս չի աշխատում նոր նախագծերի վրա։

ՌԴ մշակույթի նախարարությունը նախկինում հրաժարվել էր նրա «Հեքիաթ» ֆիլմի ցուցադրության համար թողարկման թույլատրության տալ։ Սոկուրովն այս որոշումը անվանել է անարդար և անօրինական։

«Հեքիաթը» ռուս-բելգիական ֆիլմ է, որը ֆանտաստիկ ժանրում պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին։ Այն հարցեր է բարձրացնում՝ պատմության մեջ անհատի դերի և քաղաքացիների հանդեպ քաղաքական առաջնորդների պատասխանատվության հետ կապված:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել անցյալ օգոստոսին Շվեյցարիայի Լոկառնոյի կինոփառատոնում։ Ռուսաստանում այն ​​ներկայացվել է անցյալ տարվա ամռանը Սանկտ Պետերբուրգի «Ինտոնացիայի օրինակ» առաջին միջազգային կինոփառատոնում և Վոլոգդայի «Ձայններ» երիտասարդ կինոփառատոնում։

Back to top button