ԿարևորՔաղաքական

«Խաղաղության խաչմերուկ»-ը ներկայացվել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին, X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախագիծը ներկայացվել է, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Այդին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։

Back to top button