ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Կողք կողքի շարված երևակայություն․ նրանք որոշել են ստեղծել

10 տարի առաջ, երբ երևակայությունը հնարավորություններից մեծ դարձավ, Սամվելը սկսեց նկարել։ Աշխարհը, որ ստեղծում էր թղթի վրա, նման չէր այն մեկին, որում ապրում էր։ Վերջինը հատկապես անհարմար է, եթե մարդն ունի հաշմանդամություն և ամենագեղեցիկ կյանքի մասին երազանք։

20-30 րոպե, թուղթ և մեկ մատիտ։ Սա ամենն է, ինչ Սամվելին պետք է բարու հաղթանակի մասին աշխարհին պատմելու համար․

-Բարին ամեն դեպքում հաղթո՞ւմ է։
-Այո։
-Մի՞շտ։
-Մի՛շտ։

«Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի շրջանակում ներկայացված են բոլոր այն երեխաների աշխատանքները, որոնք ունեն ճիշտ Սամվելի համոզմունքից։ Նրանք արդեն հաղթել են ամենասարսափելին՝ իրենց մասին կարծրատիպային պատկերացումները և որոշել են ստեղծել․

Back to top button