ԿարևորՄշակույթ

Հայ-վրացական կինոարտադրական հարթակ՝ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում անցկացվել է հայ-վրացական կինոարտադրական հարթակը, որին մասնակցել են 14 հայ պրոդյուսերներ և ռեժիսորներ իրենց 7 լիամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի նախագծերով:

Աշխատանքները մեկնարկել է նոյեմբերի 27-ին. կինոարտադրական հարթակի մասնակիցները մասնակցել են վերապատրաստման երկօրյա դասընթացների տարբեր ոլորտներին առնչվող թեմաներով, ինչպիսիք են՝ նախագծերի ներկայացումը, համատեղ արտադրության հնարավորությունները:

Միաժամանակ անհատական հանդիպումներ են ունեցել փառատոնին ներկա միջազգային կինոմասնագետների հետ:

Արդեն նոյեմբերի 30-ին կայացել է լիամետրաժ խաղարկային նախագծերի, իսկ դեկտեմբերի 1-ին վավերագրական նախագծերի ներկայացում/pitching-ը:

Հայ և վրաց պրոդյուսերները ներկայացրել են իրենց նախագծերը, որի ընթացքում եղել են հարց ու պատասխան, ակտիվ քննարկումներ: Իսկ արդյունքները կամփոփվեն փառատոնի ավարտին:

Back to top button