ԿարևորՔաղաքական

Մեկնարկել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը:

Ինչպես երեկ փոխանցել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցում են ոչ միայն երկու երկրների փոխվարչապետերը, այլև հանձնաժողովների մյուս անդամները:

Այս հատվածում էր տեղի ունեցել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը: Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել, առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Կարդացեք նաև

Back to top button