
Իսրայելի իշխանությունները և պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
«Պատանդների ազատ արձակման գործընթացը շարունակելու միջնորդական ջանքերի շնորհիվ՝ օպերատիվ դադարը երկարաձգվել է»,- հայտնել են զինվորականները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը չեն բացառում հրադադարի երկարաձգումը առնվազն երկու օրով։




