ԿարևորՄիջազգային

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը

100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, ասվում է Kissinger Associates-ի չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։ Մահվան պատճառները չեն նշվում։

ԶԼՄ-ները Քիսինջերին անվանում են «դիվանագիտության մեծ վարպետ», «համաշխարհային խորհրդատու» և «արտաքին քաղաքականության գուրու»։ 2015 թվականի Foreign Policy ամսագրի հարցումը նրան ճանաչել է վերջին 50 տարիների ամենաարդյունավետ պետքարտուղարը:

Նրա պարգևներից, խաղաղության Նոբելյան մրցանակից բացի, առանձնանում են Ազատության նախագահական մեդալը (1977), Բրիտանական կայսրության շքանշանը (1995), Իսրայելի նախագահի մեդալը (2012): 2009 թվականին Քիսինջերը դարձավ առաջին մարդը, ով արժանացավ Մյունխենի անվտանգության համաժողովի Էվալդ ֆոն Կլայստի մրցանակին։ Նրան շնորհվել են նաև մի շարք համալսարանների և ակադեմիաների պատվավոր կոչումներ։

Back to top button