ԿարևորՏնտեսական

Ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց

Ավտոմեքենաների առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչև ՀՀ հարկային օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը) տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով վերոգրյալ ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց` հաշվի առնելով ավտոմեքենաների պետական գրանցման գործընթացում ներկայում առկա օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը:

Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար (նախկինում նրանք վճարում էին շրջանառության հարկ): Փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

Back to top button