ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

2023 թվականի հիմնանորոգման ծրագրում նախատեսված են Վանաձոր քաղաքի 4 փողոցի՝ Կարեն Դեմիրճյան (4կմ)‚ Խորենացու (800մ)‚ Մոսկովյան (800մ)‚ Գրիգոր Լուսավորչի (864մ)‚ և Նարեկացու փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակ հատվածում գտնվող էստակադայի (236մ) հիմնանորոգման աշխատանքներ։

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։ Խորենացու և Մոսկովյան փողոցներում առաջիկա օրերին կիրականացվի գծանշում։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Back to top button