ԿարևորՀասարակություն

Խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը. Ավինյան

Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրեցինք վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:

Սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է, որը կիրականացնենք միջազգային մեր գործընկերների հետ համատեղ»:

Կարդացեք նաև

Back to top button