ԿարևորՀասարակություն

Նիցցայում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը

Նիցցայում մեկնարկել է 21-րդ մանկական Եվրատեսիլը, որին մասնակցում է 16 երկիր։

Այս տարվա մանկական Եվրոտեսիլը կբացի Իսպանիան, իսկ Հոլանդիայի ներկայացուցիչը կփակի այն։ Հյուրընկալող Ֆրանսիան մրցույթին կմասնակցի 12-րդ համարում:

Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը Do It My Way երգով ելույթ կունենա 8-րդը։ Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում: Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:

Yan Girls խմբի օգտին հնարավոր է քվեարկել անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում եք գտնվում, այդ թվում հենց Հայաստանից: 

Ելույթներից հետո ձեր ձայները կուղարկվեն քվեարկության թիմին, որտեղ դրանք կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշեն հանդիսատեսը և ժյուրին՝ 50/50 հարաբերակցությամբ: Ինչպես միշտ հաղթում է այն երգը, որը հավաքել է առավելագույն միավորները:

Back to top button