
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը և այն անբավարար է համարել, տեղեկացնում է Ֆրանսիական RFI կայքը։
Նախագահ Օլանդը Փարիզում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի միջոցառմանը։ 2003թ.-ին կանգնեցված Կոմիտասի արձանի մոտ ելույթ ունեցած Օլանդը ցավակցել է ցեղասպանության զոհերի հարազատներին։ Նա նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար 2015թ.-ի ապրիլի 24-ին մեկնելու է Երևան։
Ֆրանսիացի նախագահն անդրադարձել է նաև Էրդողանի հայտարարությանն ու այն քիչ համարել։




