ԿարևորՄշակույթ

«Մանկական Եվրատեսիլ 2023». քվեարկությունը սկսված է

Նոյեմբերի 24-ից մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի քվեարկությունը։ Մրցույթի այս տարվա հաղթողին կարող եք որոշել դուք՝ օնլայն քվեարկությամբ:

Ինչպես անվճար քվեարկել մեր պատվիրակների օգտին Հայաստանից:

  • այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք,
  • դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,
  • անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):

Yan Girls խումբը կներկայանա «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Հնարավոր է քվեարկել Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի օգտին՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում եք գտնվում, այդ թվում հենց Հայաստանից:

Կիրակի օրը՝  նոյեմբերի 26-ին, միջոցառումից անմիջապես առաջ քվեարկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Ավելի ուշ՝ միջոցառման ընթացքում, այն կվերսկսվի մոտավորապես 15 րոպեով: Ելույթներից հետո ձեր ձայները կուղարկվեն քվեարկության թիմին, որտեղ դրանք կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշեք դուք և ժյուրին՝ 50/50 հարաբերակցությամբ: Ինչպես միշտ հաղթում է այն երգը, որը հավաքել է առավելագույն միավորները:

Yan Girls խումբը կներկայանա «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Back to top button