
Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է երիտասարդական 9-րդ գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի 70-ամյակին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ բարձր գնահատելով Հրաչյա Թամրազյանի դերը գիտական սերնդափոխության և երիտասարդական նախաձեռնությունների խթանման գործում։


Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Մատենադարանի տնօրենի՝ նորագույն տեխնոլոգիաների գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանը, որը մեծապես կարևորել է Հրաչյա Թամրազյանի ներդրումը Մատենադարանի գիտական և գիտատեխնիկական նոր բաժինների ստեղծման գործում։
Գիտաժողովի կազմակերպիչ Խաչիկ Հարությունյանն էլ իր խոսքում ընդգծել է գիտաժողովի կարևորությունը գիտահետազոտական նոր ուսումնասիրությունների համար: Գիտաժողովը կշարունակվի նոյեմբերի 24-ին և 25-ին։




