
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են այսօր տեղի ունեցել Վրաստանի հայաշատ վայրերում` Ջավախքում, Բաթումիիում ու Թբիլիսիիում՞ Հավալաբարի սուրբ Էջմիածին եկեղեցու բակում օրերս տեղադրված Խաչքարի մոտ հոնգեհանգստյան կարգ է մատուցել թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ներկաները աղոթք են հնչեցել 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետ բողոքի խաղաղ ակցիա է անցկացվել Թբիլիսիիում Թուրքիայի դեսպանատան առջև:
Ամեն տարի ապրիլի 24-ին թբիլիսահայ Քնարիկ տատը շատերի հետ Թուրքիայի դեսպանատան առջև է: Նա հիշում ու իր երեխաներին, թոռներին է փոխանցում այն, ինչ իրեն պատմել է թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայրը: «Ես եկել եմ ասելու, որ հայրես եղել է տասը տարեկան։ Այստեղ նա ինձ միշտ ասում էր, երբ կբացվի ճանապարհը՝ հագիդ վերջին շորորը նույնիսկ կվաճառես, որ հասնես մեր տուն։ Նա է քո հողը, այստեղ մենք «ղոնաղ ենք»։ Նա ասում է, որ ամեն տարի գալիու է բողոքի ցույցի, մինչև Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստն ու հատուցի:
Վիրայերը հաստատակամ են իրենց ակտիվ պայքարի հարցում։ Շուտով Էրդողանի ելույթը կվերածվի ներողության, ճանաչման ու հատուցման մասին ելույթի, ասում են։ «Մենք պայքարելու ենք մինչև վերջ` մինչև Ցեղասպանության ճանաչում ու Արևմտյան Հայաստանի ստեղծում»:
«Մենք մեր հուշակոթողներն ու խաչքարները պետք է տեղադրենք Մուշում, Վանում, Էրզրումում…և հայը պետք է վերադառնա իր տուն, որպես հայրենիքի տեր ու տիրական և ոչ թե որպես զբոսաշրջիկ, որ գա Արարատին նայի ու մի հատ Արարատի նկար հետը տանի»,- ասում են զրուցակիցներ։
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն իր ելույթում կոչ արեց Վրաստանի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Մեր շատ սիրելի վրացիներ, լավ իմացեք, որ թուրքի հետ գործ բռնելը դժբախտության ճանապարհ է տանում ամենքիս»,- ասում է։
Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ վիրահայ համայնքը Ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով այս տարի բազմաթիվ միջոցառումներ է իրականցրել: Դեսպանը նկատեց, որ մեր բարեկամ ու հարևան երկիրը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Ցեղասպանության փաստը, սակայն, ըստ նրա, այսպիսի միջոցառումները դրական արդյունքներ են տալիս։




