
Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ Խոսնակ Անի Բադալյանը։
«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»,- ասված է գրառման մեջ։




