
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Օզբիլիսը հայտնել է՝ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում:

«Դա իմ անձնական որոշումն է, քանի որ միշտ եմ ասել, որ կարիերաս ավարտելուց հետո մտադիր եմ ներդնել ուժերս հայկական ֆուտբոլի զարգացման համար: Վստահ եմ՝ իմ փորձով կարող եմ օգնել հայկական ֆուտբոլին»,-ասել է Արասը:
Աղբյուր՝ armsport.am




