
Չեռնոգորիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականներն ընդհանուր առմամբ նվաճել են բրոնզե երեք մեդալ, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնության վերջին խաղափուլում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին և 9 տուրերից հետո վաստակելով 13 միավոր՝ զբաղեցրել է երրորդ տեղը։
Լավագույն եռյակը՝
- 1-ին տեղ՝ Սերբիա
- 2-րդ տեղ՝ Գերմանիա
- 3-րդ տեղ՝ Հայաստան
Մեր կանանց հավաքականն առաջնությունն ավարտել է 11-րդ հորիզոնականում:
Անհատական պայքարում մեր շախմատիստները նույնպես արժանացել են մեդալների: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը:




