ԿարևորՄիջազգային

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման մարմինը (AFAD) իր կայքում։
Համաձայն X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով 10.36-ին Պույտուրգեի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Back to top button