
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ցույց, հայտնում է «Ռուսական նորությունների ծառայություն» ռադիոկայանը։ Ցուցարարները Անկարայից պահանջել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ միջազգային հանրությունից՝ դատապարտել այն։
Նրանց ձեռքին եղել է նաեւ «Չապաշխարող հանցագործը վտանգավոր է» պաստառը։ «Հայ ժողովուրդն ուրախ է, որ Անկարան քաղաքակիրթ երկխոսության քայլեր է ձեռնարկում, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցությունը վստահություն չի ներշնչում»,- հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը։
Ակցիայի ավարտին ցուցարարները վանկակել են «Ամոթ» եւ երգել Հայաստանի Հանրարպետության օրհներգը։




