ԿարևորՀասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կանցկացնի արցախցիների համար

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու առաքելությունը։ Հումանիտար հրատապ կարիքները լուծելու նպատակով Հիմնադրամը կազմակերպում է ամենամյա հեռուստամարաթոնը` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո, հայտնում են հիմնադրամից։

https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/videos/714869113541909

«Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակության բարձրացման և տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կյանքի ապահովման վրա՝ Հիմնադրամը առաջնահերթություն կտա կենսապայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Հրատապ աջակցության հետ, Հիմնադրամը նախատեսում է իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսված են հատկապես գյուղական վայրերում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների համար», — ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ յուրաքանչյուրի մասնակցությունն ու ներդրումը զգալի փոփոխություններ կբերեն մեր հայրենակիցների կյանքում։

Նվիրաբերություններ կարելի է կատարել հիմնադրամի առցանց հարթակում։

Կարդացեք նաև

Back to top button