ԿարևորՍպորտ

Մեր ֆուտբոլիստները պատմություն կերտելու հնարավորություն ունեն. Ալեքսանդր Պետրակով

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումանն ընդառաջ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Պատասխանելով հարցին՝  համարում ե՞ք, որ Հայաստանի հավաքականը վաղվա հանդիպման ֆավորիտն է, այն բանից հետո, երբ հաղթեցիք Ուելսի ընտրանուն 4։2 հաշվով, Պետրակովն ասել է. «Ո՛չ ես այդպես չեմ կարծում։ Սա տարբերվող խաղ է լինելու։ Հիշե՛ք ընդմիշտ, որ կրկնվող խաղեր չեն լինում, ինչքան էլ որ մենք ցանկանանք»։

«Ուելսի հավաքականի դեմ խաղի հետ կապված ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ այս խաղով ֆուտբոլիստները հնարավորություն ունեն պատմություն կերտելու, որովհետև խաղում ենք սեփական հարկի տակ, երկրպագուների աջակցությամբ և ունենք հնարավորություն փորձելու նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Սա հենց պետք է լինի նրանց գլխավոր մոտիվացիան, և ես հուսով եմ, որ վաղվա խաղում այդպես էլ կլինի և կփորձենք հաղթել ինչպես մենապայքարները, այնպես էլ ամբողջ խաղը»,-ասել է նա։

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա այսօր ժամը 18։00-ին  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

Կարդացեք նաև

Back to top button