
Բեռլինում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։
Բանակցություններին ընդառաջ մամուլի ասուլիսում Շոլցն ընդգծել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն Թուրքիան և Գերմանիան կիսում են մտահոգությունները տարածաշրջանում լարվածության հետագա սրման հարցում։
Թուրքիայի նախագահը, չթաքցնելով իր հակաիսրայելական դիրքորոշումը, կարծում է, որ Գերմանիան «չի կարող քննադատել Իսրայելին Հոլոքոստի պատճառով» և առաջարկել է քննարկել մարդասիրական հրադադարի հարցը։ Էրդողանի խոսքով՝ Գազայի հատվածից ոչինչ չի մնացել. նա նաև մեղադրել է Իսրայելին, որ չի ցանկանում ընդունել միջուկային զենքի առկայությունը: Այնուամենայնիվ, Էրդողանը պաշտպանում էր 1967 թվականի սահմաններում երկու ժողովուրդների համար երկու պետություն ստեղծելու գաղափարը։
Էրդողանը հանդիպել է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։




