ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթի ի պահ հանձնումը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը, ասվում է ՀՀ-ում Ֆրանասիայի դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

«Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- ասված է գրառման մեջ:

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողություն:

Կարդացեք նաև

Back to top button