ԿարևորՀասարակություն

Ճապոնացի ճարտարապետը կզբաղվի Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ

«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան Էնդո Շուհեյը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը:

Էնդո Շուհեյը ճարտարապետական յուրահատուկ, նորարարական լուծումներով բազմաթիվ շինությունների հեղինակ է։

Իր աշխատանքներում նա համատեղում է ճապոնական և արևմտյան ավանդույթների տարրերը՝ ստեղծելով դինամիկ տարածքներ, վերացնելով սահմանները ինտերիերի և էքստերիերի միջև։

Առավելապես հայտնի են Էնդո Շուհեյի «Springtecture», «Rooftecture», «Bubbletecture», «Halftecture» նախագծերը։

Էնդո Շուհեյի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդացեք նաև

Back to top button