ԿարևորՀասարակություն

Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ տուն․ Մեթյու Միլլեր

Միացյալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ, լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում են հավատալ՝ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան դա անել։ Դա իրավունք է, որը պետք է պաշտպանված լինի»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:
 

Կարդացեք նաև

Back to top button