
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ստիպել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ։
The @LemkinInstitute condemns the 15-year prison sentence handed down to Mr. Vagif Khachatryan on 7 November 2023 by the Republic of #Azerbaijan. We exhort the international community to persuade the regime of President Aliyev into promptly releasing all Armenian persons under… pic.twitter.com/dBJgdXOJMl
— Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) November 13, 2023
Նոյեմբերի 7-ին Բաքվի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։
Նա այս տարվա հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։
Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում էր, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։




