ԿարևորՀասարակություն

Երևանում կանցկացվի IT Intellectual Cup առաջնությունը

Դեկտեմբերի 9-ին Երևանում կանցկացվի IT Intellectual Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։

Առաջնությունն անցկացվելու է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոններով։ Մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Հարկավոր է կազմել թիմեր և մասնակցել միջոցառմանը։ Միջոցառմանն առանձին թիմերով կմասնակցեն IT և Web3 համայնքի ներկայացուցիչները:

Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությանը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ IT Intellectual Cup առաջնությունը վերադառնում է։ Մեծ գոհունակությամբ պետք է ընդգծենք, որ տարեցտարի այն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում։ Այն հնարավորություն է տալիս մասնակիցներին ոչ միայն մրցել, այլև շփվել, կապեր հաստատել և քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները»,-նշում են միջոցառման նախաձեռնողները։

IT Intellectual Cup առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2019 թ․։

Կարդացեք նաև

Back to top button