
Երեկ Աթենքում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որին ներկա է եղել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ Համերգը կայացել է Աթենքի Megaron Athens Concert Hall-ում:
«Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական մեծ համերգին մեծ հաճույքով ներկա էի կնոջս և ՀՀ դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանի հետ»,- գրել Է Հունաստանի պաշտպանության նախարարը:
Με ιδιαίτερη ευχαρίστηση παρακολούθησα με την σύζυγό μου και τον Πρέσβη της Αρμενίας, κ. @TMkrtchyan, σήμερα, στο Μέγαρο Μουσικής, τη μεγάλη επετειακή συναυλία της Εθνικής Φιλαρμονικής Ορχήστρας της Αρμενίας, για τα 120 χρόνια από τη γέννηση του κορυφαίου Αρμένιου συνθέτη Αράμ… pic.twitter.com/X86jNC89N9
— Nikos Dendias (@NikosDendias) November 12, 2023




