
Նոյեմբերի 6-ից 10-ը Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել, հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«2023 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը, որպես միջազգային համագործակցության պլանավորման մաս, Զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ջոկատների եռակողմ համատեղ վարժանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Համատեղ վարժանքը Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև 2023 թվականի Համատեղ գործողությունների ծրագրի մի մասն է:
📍Νέα Πέραμος
— ΓΕΕΘΑ-HNDGS (@hndgspio) November 13, 2023
Συνεκπαίδευση Ειδικών Δυνάμεων – Δυνάμεων Ειδικών Επιχειρήσεων 🇬🇷 🇨🇾 🇦🇲
▪Βολές Μάχης Ταχείας Αντίδρασης
▪Τεχνικές Ελεύθερου Σκοπευτή
▪Τακτικές Αγώνα εντός κατοικημένου χώρου
▪Σχεδίαση Άσκησης μικρής κλίμακας#StrongerTogether#ΔΕΠ
🔗https://t.co/KiiMFI2LfD pic.twitter.com/KGvnNYVdLk




