
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի թիմին, իսկ կանանց թիմը 3:1 հաշվով հաղթել է Չեխիայի թիմին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերել է Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


Կանանց մրցաշարում հաղթանակներ են տարել Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ:




