ԿարևորՀասարակություն

Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը և Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել
Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մեսրոպ քահանայի եկեղեցականին
անհարիր վարքագիծը:

Հիմք ընդունելով հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը՝
հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Շիրակի թեմի
հոգևոր սպասավոր Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը:

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների
շարքին՝ Բորիս Հունանյան և Բենիկ Հովհաննիսյան ավազանի անուններով:

Կարդացեք նաև

Back to top button