ԿարևորՍպորտ

Երևանում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է սամբոյի մեծահասակների 2023 թվականի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացնում է աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝

Կանայք՝ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինա Մարտիրոսյան (65 կգ), Սուսաննա Մարուքյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ), Աննա Մկրտչյան (+80 կգ):

Տղամարդիկ՝ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Վահագն Չալյան (88 կգ), Դավիթ Գրիգորյան (98 կգ), Հակոբ Առաքելյան (+98 կգ):

Մարտական սամբո. Մխիթար Մխիթարյան (58 կգ), Վահրամ Գրիգորյան (64 կգ), Վաչիկ Վարդանյան (71 կգ), Սարգիս Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ), Արման Ավանեսյան (98 կգ):

Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես կգան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկներ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո):

Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցեն գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի ղեկավարությամբ: Մարզչական շտաբում կլինեն Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը։ ԱԱ-ում կաշխատի նաև միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը։

Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությանը 70 երկրի ներկայացուցիչներ են մասնակցում:

Back to top button