ԿարևորՀասարակություն

Թումո ստուդիաները շուտով նոր հասցե կունենա՝ Արամի 44

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից հայտնում են, որ Թումո ստուդիաները շուտով նոր հասցե կունենա։ Շենքը, որ կտեղափոխվի Թումո ստուդիաները, գտնվում է Արամի 44 հասցեում։ 20-րդ դարի սկզբում սև տուֆից կառուցված գեղեցիկ շենքը հետաքրքիր պատմություն ունի: Հարյուր տարվա ընթացքում շենքը ծառայել է տարբեր մշակութային նպատակների, միշտ կապ է ունեցել կրթության և մշակույթի հետ։

«TUMO Studios֊ը կշարունակի այս ավանդույթը։ Պատմական շենքի ծրագրված վերանորոգումը թույլ կտա երկու անգամ շատ ուսանողներ ընդունել և ընդլայնել նրանց արտադրական կարողությունները, ինչն անհնար էր Պուշկին 38 հասցեում, քանի որ տարածքը փոքր էր ինչպես ուսանողների, այնպես էլ նրանց աշխատանքների համար: Այս վերանորոգումները կիրականացվեն նվազագույն միջամտությամբ՝ ապահովելով շենքի ճարտարապետության և դիզայնի պահպանումը»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառման մեջ, որին կից ներկայացված են պատմական շենքի լուսանկարները։

Նշվում է, որ Թումո ստուդիաներ ծրագիրը իրականացվում է JHM հիմնադրամի աջակցությամբ։

Back to top button