
ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան — Ուելս և Խորվաթիա — Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։

Հայաստան — Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին։ Իսկ նոյեմբերի 21-ին Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:
Եվրո-2024-ի ընտրական D խմբում Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 4-րդ տեղը։




