
Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները, X-ի իր էջում հայնտել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,- ասված է Մանասյանի գրառման մեջ։
Խաչատրյանը դատական նիստի ժամանակ կրկնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու են տեղափոխել 2023թ. հուլիսի 29-ին։




