Հասարակություն

Հայաստանը՝ որպես «օրգան»

Գայանե Մանուկյանը պատերազմի ընթացքում որպես կամավոր տեղեկատվական դաշտում էր պայքարում։ Այդ պայքարից հետևություն է անում՝ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա գոյություն չունի։

«Այն ռելիզները, որոնք ուղարկվում էին թիմի կողմից աշխարհի տարատեսակ մեդիաների, մնում էին անպատասխան։ Տարածվող նյութերը չէին հասնում հասցեատերերին, անգամ հայերը տարածում էին նյութեր, որոնք չպետք է տարածեին։ Քաղաքացիական դաշտում մեդիագրագիտություն չկար։ Մենք հասկացանք, որ կազմակերպված պայքար չկա։ Ըստ այդմ՝ նաև Հայաստանը չկա այդ քարտեզի վրա»։

«Ինչո՞ւ այսպես եղավ» հարցը հիմնադրամի թիմում գույքագրեց ևս 100 հարց, որոնց պատասխանները չկային։ Այդ հարցերից առնաձնացրեցին 4-ը և 200-ից ավելի հանդիպում ունեցան տարատեսակ համայնքներում՝ համոզվելու համար ՝ այդ հարցերն իսկապե՞ս պատասխան չունեն։ Պարզվեց ՝ չունեն։ Դա էլ այս նախագծի հիմքը դարձավ։ Ձևավորվեց հիմնադրամի առաքելությունը, այն է՝ հայոց աշխարհի գոյաբանական անվտանգությունը։ Հիմանդրամի խնդիրն է սահմանագծել Հայաստանի գոյաբանական անվտանգությունն այնպես, որ անհնար լինի այն հաղթահարել։ Վերոնշյալ չորս հարցերը՝ ձայնագրությունում։

Առաքելությունն ընտրելուց հետո հիմնադրամն ընտրում է գործունեության ուղղությունները՝ կրթություն, գիտություն, մշակույթ և նորարարություն, որոնք պետք է իրականացվեն մշակված հիպոթեզների ներքո։

Ի՞նչ անել, որ Հայաստանը ոչ թե գծված, այլ իրապես լինի աշխարհի տեղեկատվական, մշակութային քարտեզի վրա։ Արդեն պատերազմից հետո այս հարցի պատասխանը փնտրող Գայանե Մանուկյանը, գործարար Գոռ Նահապետյանը և ֆուտուրոլոգ, գոյաբանական խնդիրների մասնագետ Պյոտր Նեմոյը հիմնեցին «301․ Իմաստության երկիրը» հիմնադրամը։ Անվան ընտրությունը բացատրում է Գայանե Մանուկյանը․

«301 թիվը մեր ազգի համար եղել է պատմական խաչմերուկ, որտեղ մենք կայացրել ենք որոշում և ունեցել ենք քայլելու վեկտոր։ Այսպես ենք գնում և վերջ, հետադարձ ճանապարհ չկա, 301 թիվը բիֆուկացիոն կետ է եղել, և 2000 տարի ու ավելի գնացել ենք այդ վեկտորով։ Մենք ուզում ենք ձևավորել նոր խաչմերուկ, նոր վեկտոր, որը կապահովի մեր անվտանգությունը ևս 2000 տարի։ 301-ը նոր սկիզբ է, որտեղ երեքը եռամիասնություն է, զրոն այն զրոն է, որի մեջ այսօր գտնվում ենք,  և մեկն այն քայլն է, որով պետք է սկսենք քայլել այդ վեկտորով»։

5 հիպոթեզ Հայաստանի համար

Այս հարցերից 5 հիպոթեզ է ծնվել, որոնք Հայաստանին թույլ կտան որպես օրգան հայտնվել աշխարհի քարտեզի վրա։ Մանրամասները` ձայնագրության մեջ

1․ Հայաստանը՝  հնագույն մշակույթների Կարմիր գիրք

2․ Հայաստանը՝  կրեոնոմիկայի և սենսոնոմիկայի երկիր

3․ Հայաստանը՝ ցանցային (թվային) պետություն

4․ Հայաստանը՝ սրամտության երկիր

5․ Հայաստանը՝ իմաստության երկիր

Back to top button