ԿարևորՀասարակություն

Աբովյան համայնքում «Թումո» կենտրոն և տուփեր կբացվեն

Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, նրա հետ քննարկել համայնքում «Թումո» կենտրոն հիմնելու և տուփեր բացելու հարցը:

Թումոյի կրթական ծրագիրը մեծ պահանջարկ ունի մեր երկրում, այն Աբովյան համայնքում հասանելի դարձնելու նպատակով՝ սկսվել են նախնական ուսումնասիրություններն ու քննարկումները: Համայնքի ղեկավարն ու Թումոյի տնօրենը շրջել են կենտրոնի հիմնման համար նախատեսվող տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և հնարավորություններին:

Back to top button