ԿարևորՄշակույթ

Թեհրանում բեմադվել է «Հին աստվածներ» ստեղծագործությունը

Թեհրանի «Արարատ» մշակութային-մարզական ակումբի Կոմիտասի անվան դահլիճում, նոյեմբերի 8-ից սկսած 6 երեկո, բեմում կլինի հայկական թատերախմբի բեմադրած «Հին աստվածներ» ներկայացումը, հայտնում է Parstoday-ին՝ հղում անելով Mehr լրատվական գործակալությանը։ Նշվում է բեմադրությունը հիմնված է Լևոն Շանթի համանուն ստեղծագործության վրա:  

«Հին աստվածներ»-ը գրվել է 1909 թվականին և տպագրվել 1912 թվականին, ստեղծագործությունը պատմում է Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցու կառուցման մասին: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։ 

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։

Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Եվ դրանցի հետո ամեն ինչ փոխվում է:

Կարդացեք նաև

Back to top button