ԿարևորՄիջազգային

Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ

Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ։ Զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ շատ լեռնային շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է, հաղորդում է Mint թերթը:

Ոստիկանության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ առնվազն 100 մարդ վիրավորվել է:

Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ Հնդկաստանի և Նեպալի սահմանին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մոտ 9 հազար բնակչությամբ Ջումլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք և Հնդկաստանի Բահրայչ քաղաքից 166 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 182 հազար մարդ։
Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատել է 5,6 մագնիտուդ, իսկ Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը՝ 6,4 մագնիտուդ։

Back to top button