ԿարևորՀասարակություն

Նոյեմբերի 4-ին կդադարեցվի Հերացու փողոցից Աբովյան պուրակ ճանապարհահատվածի թունելի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Հերացու փողոցից դեպի Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում կդադարեցվի երթևեկությունը:  

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Back to top button