ԿարևորՀասարակություն

Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

Հունական կողմն այսօր Հայաստանի կառավարությանն է հատկացրել չորս տոննա քաշով հումանիտար բեռ, ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեսյբուքի էջի հրապարակման մեջ։

Երևան է ժամանել նաև հատուկ մասնագիտացված մարդկանց խումբ՝ բաղկացած հոգեբաններից և սոցալական աշխատողներից, ովքեր հոգեբանական աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր տուժել են հումանիտար ճգնաժամից։

«Հունաստանը կանգնած է Հայաստանի կողքին, ինչն այսօր ևս մեկ անգամ ապացուցվում է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ասել, որ Հունաստանը մեծապես աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Back to top button