
Ավարտվել են Գորիս համայնքի Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ Աշխատանքներն իրականացվել են պետություն համայնք գործակցության շրջանակներում։
Հիմնովին նորոգվել է նաև Ակներ գյուղի թիվ 15 փողոցի՝ Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի 1200 մ հատվածը: Ծրագիրն իրականացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն միջոցով՝ կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում:






Վերջին մեկ ամսվա ընթացքում Գորիսի համայնքապետարանի միջոցներով շուրջ 1000 հատ ծառեր, թփեր են տնկվել բակերում, բարեկարգվող փողոցներում:
«Վերակառուցվող փողոցներում առաջնահերթ է կանաչ գոտիների ստեղծումը. կանաչապատման հիմքում մշտադալարներն են: Գորիսում կանաչ գոտիների պահպանումն ունի ոչ միայն բնապահպանական կարևոր նշանակություն, այլև գեղագիտական»,- նշված է հաղորդագրությունում:




