ԿարևորՀասարակություն

Գավառ համայնքը հայտ է ներկայացրել «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին

Գավառ համայնքը հայտ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին։

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն հանդիպել է փորձագիտական գնահատման խմբի անդաամների հետ։

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդաամները, գնահատման աշխատանքների շրջանակներում հանդիպել են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին, համայնքի երիտասարդ ավագանու անդամներին, երիտասարդական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի, համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների և համայնքի երիտասարդական ներուժին վերաբերվող և ոլորտային այլ հարցեր։

Փորձագիտական գնահատման խմբի անդաամների կողմից նախատեսված են այցեր նաև Գավառի պետական համալսարան, «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, Գավառի քաղաքային գրադարան և համայնքում գործող հյուրանոցներ, հյուրատներ, սննդի կետեր

Այցից հետո իրականացվելու է գնահատում փորձագետների կողմից, ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն, և մրցույթի արդյունքների ամփոփում ու երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2024 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։

Back to top button