ԿարևորՀասարակություն

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2018 թ.-ի համեմատ 2024-ի բյուջեի ծախսերն ավելի քան կկրկնապատկվեն՝ ավելանալով 125 տոկոսով

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են՝ ավելանալով 125 տոկոսով, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ 2018 թվականի համեմատ մեր հատկացումներն ավելի են 346.6 մլրդ դրամով։ Պիտի արձանագրեմ, որ շատ էական փոփոխություն է տեղի ունեցել 2023 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այստեղ մեր պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ 2018 թվականի համեմատ մենք նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկել ենք։

Աճը կազմում է 125 տոկոս։ Իհարկե, սա այն ոլորտն է, որ մենք հասկանում ենք՝ դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button