ԿարևորՏնտեսական

Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ

Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում: Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2023-ի սեպտեմբերին արձանագրվել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ:  Սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը  726 հազար 56 է եղել, որը 2018 թ․ մայիսի համեմատությամբ ավել է 178 հազար 67-ով:

«Սա նշանակում է, որ մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում Հայաստանում ստեղծել է 178 հազար աշխատատեղ»,-ասել է Փաշինյանը:

Back to top button